Ռուսաստանը պատրաստ է նպաստել Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորմանը՝ ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը։ Դիվանագետը շեշտել է, որ դեպի կարգավորում տանող հիմնական ուղղությունները նշվել են ՌԴ, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածություններում՝ 2020 և 2022 թվականներին։ «Ռուսական կողմը պատրաստ է շարունակել իր ներդրումն ունենալ դրանց իրականացման գործում։ Բնականաբար, այն ձևով, որը հարմար կլինի երկու կողմերին էլ»,- ընդգծել է Գալուզինը։               
 

Վարպետության դասընթացներն անցկացնում են Մոսկվայի անվանի արվեստագետները

Վարպետության դասընթացներն անցկացնում են Մոսկվայի անվանի արվեստագետները
10.12.2014 | 11:45

«Մշակութային կրթության աջակցության» հիմնադրամը շարունակում է իրականացնել դեկտեմբերի 8-24-ին հանրապետության շնորհալի պատանի և երիտասարդ երաժիշտ-կատարողների համար կազմակերպած «Հրավիրյալ երաժիշտ-մանկավարժների վարպետության դասընթացներ» ծրագիրը: Վարպետության դասընթացներն անցկացնում են Մոսկվայի անվանի արվեստագետներ, ՌԴ ժողովրդական և ՀՀ վաստակավոր արտիստ, Մոսկվայի Պ. Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, կլառնետահար Ռաֆայել Բաղդասարյանը և անվանի ալտահար, միջազգային փառատոների և մրցույթների դափնեկիր Մաքսիմ Նովիկովը:

Ծրագիրն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:

Դիտվել է՝ 1008

Մեկնաբանություններ